ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ռուսաստանը և Ստալինը

Ռուսաստանը և Ստալինը
15.01.2016 | 11:43

Սիրիայի և Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանում աճում է դրական վերաբերմունքը Իոսիֆ Ստալինի հանդեպ՝ վկայում են «Լևադա» կենտրոնի սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Հարցված ռուսաստանցիների միայն 21 տոկոսն է վստահ, որ Ստալինը դաժան և անմարդկային բռնակալ էր, մեղավոր է միլիոնավոր անմեղ մարդկանց սպանությունների մեջ։ Սա բոլոր ժամանակների նմանատիպ հարցումների ամենացածր ցուցանիշն է։ Ստալինի աջակցության մակարդակը դարձել է ամենաբարձրը վերջին տասնամյակում։ Հարցվածների 34 տոկոսը կարծում է, որ ինչ սխալներ ու հանցագործություններ էլ հասցեագրվեն Ստալինին, նրա ղեկավարությամբ հնարավոր դարձավ հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում։ 2007-ին այս կարծիքին էին ռուսաստանցիների 28 տոկոսը։
Ստալինի դաժան ղեկավարությունը արդարացնողների թիվը մնացել է նույնը՝ 15 տոկոս։ Ստալինի աջակցության բարձր մակարդակի մասին են վկայել նաև նախկինում արված սոցիոլոգիական հարցումները։ «Լևադա» կենտրոնի 2015-ի մարտին արված հարցումների մասնակիցների 45 տոկոսը կարծիք էր հայտնել, որ ստալինյան ժամանակաշրջանում Խորհրդային Միության ժողովուրդների տառապանքները արդարացված են։ Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի 2013-ի հարցումների արդյունքներով 27 տոկոսը Ստալինին հարգանքով էր վերաբերվում, 6 տոկոսը՝ համակրանքով, իսկ հարցվածների 3 տոկոսը նշել էր, թե խորհրդային բռնապետի կերպարն իրենց հիացմունք է պատճառում:

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ